Ընկերության ռազմավարությունը

Տեսլական

Ընկերության տեսլականի հիմքում մալուխների և հաղորդալարերի հայրենական արտադրության նորովի, արդիական տեխնոլոգիաներով և արտադրանքի բարձր որակով հանդես գալն է։ Դրանք ինտեգրում են ինժեներական, բնական և հասարակական գիտությունների արդյունքները, որոնք ներդրվում են հանրապետության և սոցիալական կյանքի տարբեր առարկայական ոլորտներում:

Առաքելություն

Ընկերության առաքելությունն է տնտեսության տարբեր և, հատկապես, շինարարության, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներին բարձրորակ արտադրանքով ապահովումը և մատակարարումը, ինչպես նաև հանրապետության տնտեսության՝ վերամշակող արդյունաբերության և համապատասխան տեխնոլոգիաների միջավայրում նորարարական գաղափարների մշակումն ու ներդրումը։

Քաղաքականություն

Ընկերության քաղաքականությունն է կողմնորոշումը դեպի սպառողը՝ կարիքների և ակնկալիքների բավարարումը, գործընթացների թվայնացումն ու արդյունավետ կառավարումը, ներդրված տեխնոլոգիաների ներդաշնակությունը գիտահետազոտական նորարարություններին և պարբերաբար նոր ապրանքների մշակումն ու արտադրությունը, կայուն ​​մրցունակության պահպանումը, մրցակցային միջավայրին արագ արձագանքումը և փոխգործակցությունը գործընկերների հետ, սպասարկման որակի բարելավման նոր ուղիների և գործիքակազմի որոնումն ու կիրառումը, ընկերության բրենդի ապահովումն ու կայուն աճը շուկայում: