ԻՆ-ՎԻ ՍՊԸ-ն մեր երկրում քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումներին զուգընթաց, հաղորդալարերի և մալուխների արտադրման բնագավառում իր գործունեությունն է իրականացնում ամենահեղինակավոր և վստահելի ընկերություններից մեկը դառնալու տեսլականով, միաժամանակ կենտրոնանալով ռազմավարական հեռանկարային նպատակների վրա:
Այս համատեքստում մեր կարևորագույն խնդիրն է տնտեսության՝ մասնավորապես, շինարարության, էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում հանդես գալ համապատասխան ու անհրաժեշտ արտադրանքով, մյուս կողմից իրականացնել ծրագրեր և ներդրումներ, որոնք կապահովեն ընկերության արագ զարգացումը և կայուն աճի միտումը:
Մեր նպատակն է դառնալ ապագայում տարածաշրջանային ընկերություն, որի գործունեությանը բնորոշ լինի կառավարման բարձր արդյունավետությունը, տնտեսության զարգացմանը համապատասխան արձագանքման գերազանց և նորարարական ըմբռնումը, արտադրանքի որակի կառավարման բարձր աստիճանը և սոցիալական բարձր պատասխանատվությունը:
Լավագույն մաղթանքներով,
Վահագն Թադևոսյան
Հիմնադիր տնօրեն