Ընկերության պատմությունը

«ԻՆ-ՎԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։

Ընկերության առաքելությունն է մալուխների և հաղորդալարերի արտադրության բնագավառում զարկ տալ ներքին արտադրությանը՝ ի հակակշիռ ներկրմանը, ինչպես նաև վերականգնել հայրենական արդյունաբերության ավանդույթները։

Մեկնարկելով փոքրիկ տարածքում, մի քանի հաստոցներով արտադրելով սահմանափակ տեսականիով հաղորդալարեր, ԻՆ-ՎԻ ընկերությունն այսօր ընդլայնել է իր տեխնիկական պարկը, որտեղ գործում են ձուլման միջոցով պղնձե և այլումինե լարերի ստացման, դրանց ձգման, ճկման, ոլորման, պոլիէթիլենային կամ պոլիվինիլքլորիդային, ռետինե մեկուսացման ու գործիքային արտադրամասերը։

Ընկերությունում այսօր աշխատում են 90-ից ավելի աշխատակիցներ, հաստոցային պարկը համալրված է արդիական տեխնոլոգիաներով։

Տարիների ընթացքում լավագույն կազմակերպման և կառավարման, հրաշալի առաջնորդման արդյունքում ձևավորվել է փայլուն աշխատանքայի թիմ և կորպորատիվ մշակույթ։ Արդյունավետ կառավարման հետևանքով վերջին տարիներին ընկերությունն կայուն տեղ է զբաղեցնում հանրապետության 200 խոշորհարկատուներիշարքում:

Ընկերությունը ակտիվ համագործակցում է այս բնագավառում տեխնոլոգիաներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։ Այսօր ընկերության արտադրանքի կայուն սպառող գործընկերներ են արդունաբերության, շիանարարության և էներգետիկայի բնագավառի տարբեր ընկերություններ:

“ԻՆ-ՎԻ» ՍՊԸ–ն մրցունակությունը բարելավելու համար մշտապես զարգացնում և թարմացնում է իր նյութատեխնիկական բազան, ինչպես նաև ավելացնում ապրանքների տեսականին: Ընկերության արտադրանքի տեսականին ներառում է հարմոնիզացված, անհալոգենային, հրակայուն, ինքաապահովող և այլ նոր տեխնոլոգիական և կառուցվածքային լուծումներով մալուխներ: Աճող պահանջարկի պայմաններում ընկերությունը հետևում է զարգացող տեխնոլոգիաներին և արտադրում է լուծումներ, որոնք գերազանցում են հաճախորդների սպասելիքները: Նորարական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ներքին և տարածաշրջանային մալուխային շուկայում այն դարձել է ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը:

Սպառման կայուն դինամիկան վկայում է, որ սպառողները և պատվիրատուները գոհ են առաջարկվող ապրանքների որակից և գնից, ինչը զարգացման կարևորագույն և խթանող գործոն է: