Տարիների ընթացքում լավագույն կազմակերպման և կառավարման, հրաշալի առաջնորդման արդյունքում ձևավորվել է փայլուն աշխատանքայի թիմ և կորպորատիվ մշակույթ։ Արդյունավետ կառավարման արդյունքում 2016թ-ին ընկերությունն արդեն 1000 խոշոր հարկատուների շարքում զբաղեցրեց 861-րդ տեղը՝ 118, 669 մլն դրամ մուտքով, իսկ 2017-2019 թթ․ ապահովելով կայուն դինամիկա՝ համապատասխանաբար 424 (315,571 մլն դրամ), 325 (485, 990 մլն դրամ) և 266 (693.993 մլն դրամ) տեղերը։
«ԻՆ-ՎԻ» ընկերության պատմությունը
ԻՆ-ՎԻ ընկերությունը հիմնադրվել է 2011 թ.-ին։ Ընկերության առաքելությունն է էլեկտրական լարերի և մալուխների արտադրության բնագավառում զարկ տալ ներքին արտադրությանը՝ ի հակակշիռ ներկրմանը, ինչպես նաև վերականգնել հայրենական արդյունաբերության ավանդույթները։
Մեկնարկելով փոքրիկ տարածքում՝ մի քանի հաստոցներով արտադրելով սահմանափակ տեսականիով էլեկտրական լարեր, այսօր ԻՆ-ՎԻ ընկերությունն ընդլայնել է տեխնիկական պարկը, որտեղ գործում են ձուլման միջոցով պղնձե և այլումինե լարերի ստացման, դրանց ձգման, ճկման, ոլորման, պոլիէթիլենային կամ պոլիվինիլքլորիդային, ռետինե մեկուսացման ու գործիքային արտադրամասերը։
Ընկերությունում աշխատում են 70-ից ավելի աշխատակիցներ, հաստոցային պարկը համալրված է գերմանական, թուրքական և չինական արդիական տեխնոլոգիաներով։
Ընկերությունը ակտիվ համակգործակցում է այս բնագավառում տեխնոլոգիաներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։
Այսօր ընկերությունը ՀՀ-ում առաջատարն է իր արտադրությամբ, ինչը վկայում է խոշոր հարկատուների շարքում վերջին տարիների կայուն դինամիկայի ապահովումը։
Ընկերության պարտավորությունն է տնտեսության տարբեր ճյուղերի սպառողներին մատակարարել բարձր որակի արտադրանք։
Մեր ռազմավարությունը
- Deliver profitable growth, balancing risk and returns
- Continue to expand component capability in emerging and best cost markets
- Pursue complementary acquisitions to strengthen and grow both of our business segments
- Maintain a strong balance sheet with investment grade credit metrics
- Consistently return cash to shareholders