Կաբելային արտադրությունում լայն կիրառություն ունեն պղինձը և ալյումինը:
Պղինձը օժտված է բարձր էլեկտրահաղորդականությամբ և օգտագործվում է կաբելային հոսանքահաղորդիչ ջղերի պատրաստման համար: Պղնձի հալման ջերմաստիճանը կազմում է 1083˚C: Պղնձի մեխանիկական բնութագրերի շնորհիվ է ապահովվում կաբելային արտադրատեսակների շահագործումը ձգման, ճկման, ոլորման և տատանումների առկայության դեպքերում: Պղինձը ենթարկվում է նաև մեխանիկական մշակման (ձգում, գլանում), որը թույլ է տալիս ստանալ տարբեր չափերի կլոր և ուղղանկյուն լարեր: Ալյումինը կաբելների արտադրությունում իր նշանակությամբ երկրորդն է: Կապված էժանության և թույլ խտության հետ` այլումինը հիմնական մետաղն է, որը կաբելներում և մետաղալարերում փոխարինում է թանկարժեք և դեֆիցիտ պղնձին: Այլումինի հալման ջերմաստիճանը կազմում է 658˚C: