Տեսահսկման, կոքսալային և ակուստիկ մալուխներ
ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՄԱԼՈՒԽՆԵՐ
Ազդանշանային մալուխը բարձր հզորության հաղորդալար է բոլոր տեսակի ազդանշաններ փոխանցելու համար՝ անվտանգություն, ձայնային, ստուգիչ, չափում, ինչպես նաև տեսաազդանշաններ և այլն։ Այսօր ամենատարածվածը անվտանգության համակարգերի ազդանշանային մալուխներն են: Նման մալուխի հիմնական գործառույթը ցածր հոսանքի համակարգերին անվտանգության սարքերի միացումն է: Ազդանշանային մալուխը բաղկացած է մի քանի զույգ մեկուսացված հաղորդիչներից, որոնք ծածկված են արտաքին շերտով:
Իր բարձր ճկունության շնորհիվ մալուխը կարող է անցկացվել կամ տեղակայվել տարբեր անկյան տակ և պլաստիկ խողովակների միջով։
Դիմացկուն նյութերով մեկուսչների օգտագործումը երաշխավորում է դրանց երկար շահագործումը ջերմաստիճանային լայն տիրույթում: Պոլիվինիլքլորիդային արտաքին շերտը դիմացկուն է խոնավության և առավել ագրեսիվ նյութերի նկատմամբ: Անվտանգության չափանիշներին համապատասխան, մալուխը ապահովում է տվյալների հուսալի փոխանցում և բարդ համակարգերի բարձրորակ շահագործում:
Առանձնացվում են ազդանշանային մալուխների հետևյալ տեսակները.
- Սիմետրիկ, ունեն զույգ ոլորված և օգտագործվում են հրդեհային անվտանգության համակարգերում։
- Ազդանշանային ճկուն հաղորդալարեր: Նախևառաջ անհրաժեշտ է տարբեր շարժական մեխանիզմները էլեկտրական ցանցերին միացնելու համար, ինչպես նաև դրանք օգտագործվում են ցածր և բարձր ջերմաստիճանի պայմաններում: Այն նաև օգտագործվում է կառավարման և ազդանշանային համակարգերի ձևավորման, տեխնոլոգիական գործընթացների և արդյունաբերական ինտերֆեյսերի ավտոմատացման համար։ Այս տեսակի մետաղալարերը հայտնի են իրենց բարձր արտադրողականությամբ և ամրությամբ։
- Մալուխ թվային համագարգերի և հեռախոսակապի, համակարգչային լոկալ ցանցերի համար։ Այս տեսակի մալուխների տարբերությունը մասշտաբայնության մեջ է՝ դրանք առկա են բոլոր մակարդակներում։
- Կոաքսիալային մալուխ․ օգտագործվում է արբանյակային հեռուստատեսության և բաժանորդային ցանցերի համար։
- Ռադիոհաճախականության կոաքսիալային մալուխ․ օգտագործվում է ռադիոազդանշաններ փոխանցելու համար։ Այս տեսակի մալուխները շատ դիմացկուն են մթնոլորտային ճնշման տատանումներին, վիբրացիաներին և ծանր բեռնվածությանը։
ԿՈԱՔՍԻԱԼ ՄԱԼՈՒԽՆԵՐ
Կոաքսիալ տերմինը գալիս է նույն առանցք ունեցող ներքին և արտաքին հաղորդիչի (էկրանի) կառուցվածքից: Կոաքսիալ մալուխները ի սկզբանե մշակվել են ռադիոհաճախականության և միկրոալիքային հաղորդման համար: Ազդանշանը հաղորդվում է մալուխի երկայնքով բարձր հաճախականությամբ ալիքի տեսքով և ուղղվում է հաղորդիչների երկայնքով։ Առանցքների նույն ուղղության շնորհիվ էլեկտրամագնիսական դաշտերը կենտրոնանում են հաղորդիչների միջև, ինչը պաշտպանում է արտաքին ճառագայթումից և նվազեցնում ներքին կորուստները։
Նման մալուխը սովորաբար բաղկացած է միաջիղ պղնձից (կամ պղնձապատ պողպատից)՝ ազդանշանի փոխանցման համար, ծածկված ներքին մեկուսացման հաջորդական շերտերով, ալյումինե փայլաթիթեղով, պղնձե հյուսված ցանցով և արտաքին պաշտպանիչ մեկուսացմամբ: Միաջիղ մետաղալարն ապահովում է ավելի լավ հաղորդունակություն, քան բազմաջիղը, բայց ավելի քիչ ճկուն է և դժվար է մոնտաժվում: Մեկուսաիչը սովորաբար պոլիվինիլքլորիդային է, որոշ դեպքերում պոիլիէթիլենային, ալյումինե փայլաթիթեղը և պղնձե ցանցը պաշտպանում են ներքին միջուկը: Ցանցը նաև ապահովում է մալուխի հողանցումը:
Կոաքսիալ մալուխների ամենատարածված տեսակներն են.
- RG-6-ը ստանդարտ հեռուստատեսային մալուխ է, որն ունի 75 Օհմ դիմադրություն:
- RG-11-ը մագիստրալային մալուխ է՝ առավել հաստ արտաքին մեկուսացմամբ, որն օգտագործվում է երկար հեռավորությունների վրա՝ ազդանշաններ փոխանցելու համար:
- RG-59-ը բարակ հեռուստատեսային մալուխ է՝ 75 Օհմ դիմադրությամբ, որն օգտագործվում է կարճ հեռավորությունների վրա:
Նշված բոլոր մալուխներն իրենց անուններում պարունակում են RG տառերը, որոնք նշանակում են ռադիո ուղեցույց (radio guide): Մալուխի ապրանքանիշում նշված թվերը ցույց են տալիս դրա տեսակը: Չնայած յուրաքանչյուր կոաքսիալ մալուխ ունի իր համարը, չափը և բնութագրերը, դրանք բոլորն ունեն նույն դիզայնը և աշխատանքային սկզբունքը: Որքան մեծ է RG-ի թիվը, այնքան ավելի բարակ է կենտրոնական միջուկը: 75 Օհմ մալուխները հիմնականում օգտագործվում են վիդեո ազդանշանների համար, մինչդեռ 50 Օհմ մալուխները սովորաբար օգտագործվում են տվյալների և անլար կապի համար:
ԱԿՈՒՍՏԻԿ ՄԱԼՈՒԽՆԵՐ
Ակուստիկ մալուխը էլեկտրական մալուխի տեսակ է, որն օգտագործվում է բարձրախոսների և աուդիո ուժեղացուցիչների միջև էլեկտրական միացում ստեղծելու համար:
Ակուստիկ մալուխն օգտագործվում է ձայնային ազդանշանը տարբեր աուդիո համակարգերում փոխանցելու համար: Վերջիններիս բնութագրիչներն են հաճախականությունն ու ամպլիտուդան։ Օրինակ, սովորական կենցաղային բարձրախոսների համար այս պարամետրերը նշանակում են. բարձր հաճախականություն նշանակում է ավելի բարձր ձայներ, իսկ ցածրը՝ պատասխանատու են բասի համար: Ձայնի բարձրությունը կախված է ամպլիտուդից: Ի տարբերություն էլեկտրական լարերի, ձայնային լարերը ցածր հզորությամբ հոսանք են փոխանցում:
Ամեն դեպքում, հիմնական գործառույթը նվազագույն կորուստներով էլեկտրական հոսանքի փոխանցումն է: Սակայն այս դեպքում ազդանշանը տեղեկատվության կրողն է՝ ձայնային։
Ժամանակակից ակուստիկ մալուխները բաղկացած են երկու կամ ավելի էլեկտրական հաղորդիչներից (միջուկներից), որոնք մեկուսացված են պոլիվինիլքոլրիդիային, պոլիէթիլային կամ տեֆլոն նյութից: Որպես հաղորդիչ նյութ օգտագործվում է բարձրորակ ճկուն պղինձը: