Այլումինե ուժային մալուխներ
Ալյումինե ուժային մալուխները հիանալի լուծում են էլեկտրական համակարգերում էլեկտրամատակարարման համար:
Ալյումինե մալուխի արժեքը զգալիորեն ցածր է պղնձից: Համաշխարհային մալուխային արդյունաբերությունը արտադրում է տարբեր բնութագրերով մալուխների լայն տեսականի, որոնք նախատեսված են տարբեր պայմաններում օգտագործելու համար: Գծային աշխատանքային լարման հիման վրա դրանք կարող են լինել մինչև 1կՎ, 1կՎ-ից 10կՎ և 10կՎ-ից 35կՎ հզորություններով ցանցերի համար նախատեսված մալուխների: 35կՎ-ից բարձր հզորության համար նախատեսված մալուխները չեն բաժանվում ենթակատեգորիաների, քանի որ դրանց աշխատանքային տիրույթը շատ լայն չէ:
Ալյումինե էլեկտրական մալուխների առավելությունը տվյալ տեսականիով բարձր բեռնվածությամբ տարածքներում և կառույցներում էլեկտրական սարքավորումները համակարգին միանալու և շահագործելու ունակությունն է: Ոչ պակաս կարևոր գործոն է կոռոզիայի նկատմամբ բարձր դիմադրողականությունը՝ անկախ մալուխների ապրանքանիշից: Թթվածնի հետ շփվելիս մետաղի վրա ձևավորվում է հատուկ թաղանթ, որը պաշտպանում է արտադրանքն անցանկալի օքսիդացնող գործընթացներից:
Ըստ իրենց նշանակության, ուժային մալուխները բաժանվում են ստացիոնար, անշարժ անցկացման, միացնող, տեղակայման և ճկուն ուժային մալուխների:
Ըստ հաղորդչի մեկուսացման տեսակի, ուժային մալուխները լինում են պոլիվինիլքլորիդային, թղթե և կցակարված պոլիէթիլենային մեկուսիչով:
ԿՑԱԿԱՐՎԱԾ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԻՉՈՎ ԱՅԼՈՒՄԻՆԵ ՈՒԺԱՅԻՆ ՄԱԼՈՒԽՆԵՐ
Կցակարված, ամրակցված պոլիէթիլենային մեկուսիչով ուժային այլումինե մալուխները՝ արտադրված պերօքսիդային տեխնոլոգիայի կիրառմամբ, անվանվում են XLPE (XL - Cross-Linked՝ կցակարված, PE՝ պոլիէթիլեն: Արտադրանքը բարձր դասի է: Կցակարված պոլիէթիլենային թաղանթն ապահովում է գերազանց մեկուսացման հատկություններ՝ նվազեցնելով ազդանշանի կորուստը և արտաքին խանգարումները:
Պոլիէթիլենի կցակարման, ամրակցման գործընթացը ձևավորում է նյութի յուրահատուկ կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս դիմակայելու դեֆորմացիաներին՝ նույնիսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում:
Այս նյութի շնորհիվ XLPE մեկուսացիչով մալուխն ունի հետևյալ առավելությունները.
- բարձր թողունակություն (հոսանքի թույլատրելի բեռնվածքը 15-30%-ով բարձր են նախորդ տեսակի մալուխներիից),
- մինուս 20C ջերմաստիճանի պայմաններում մոնտաժային աշխատանքների իրականացում,
- կարճ միացման դեպքում բարձր հոսանքի ջերմային կայունություն,
- ցածր քաշը, ավելի փոքր տրամագիծը և ճկման շառավիղը հեշտացնում են մալուխների անցկացումը գետնի վրա և մալուխային կառույցների բարդ ուղիներում,
- ցածր տեսակարար վնասաբերություն,
- մեծ շինարարական, մոնտաժման երկարություն (մինչև 2 հազ. մ):