ՊՎՔ մեկուսիչով մոնտաժային մալուխներ

Ինչպես տնային տնտեսությունում, այնպես էլ արտադրությունում էլեկտրամոնտաժային աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է օգտագործել հատուկ լարեր, որոնք պետք է համապատասխանեն հաստատված չափորոշիչներին (տվյալ դեպքում ГОСТ): Նման լարերը կոչվում են տեղակայվող (մոնտաժային) հաղորալարեր կամ մալուխներ: Այս հաղորդալարերը պղնձե (այլումինե՝ առաջին դասի) ճկուն հաղորդիչով և պոլիվինիլքլորիդային մեկուսացմամբ մալուխի տեսակ են: Դրանք օգտագործվում են էլեկտրաէներգիայի և լուսավորության ցանցերի էլեկտրական կայանքներում, էլեկտրական սարքավորումների տեղակայման համար։ Հուսալի և մատչելի մալուխները անփոխարինելի են շինարարությունում և վերանորոգման ժամանակ:

Տեղակայվող լարերն օգտագործվում են.

  • 1000Վ-ից ոչ ավելի լարման էլեկտրական ցանցին մեքենաների և մեխանիզմների միացման համար,
  • շինարարական քարից և բետոնից պատերում,
  • շինարարական կառույցներում,
  • գաջի և այլ շինարարական շերտերի տակ, պողպատե և այլ մեկուսիչներով խողովակներում ու տուփերում։