Անհալոգենային և հրակայուն մոնտաժային մալուխներ
Մալուխները (HF. Halogen free) չեն պարունակում հալոգենային տարրեր, որոնք այրվելիս արտանետում են թունավոր գազեր՝ նպաստելով կրակի արագ տարածմանը: Հալոգենների փոխարեն մալուխը պարունակում է այլ նյութեր, ինչպիսիք են ազոտը և թթվածինը, որոնք չեն նպաստում այրմանը և չեն արտանետում վնասակար գազեր:
Անհալոգեն մալուխների հիմնական առավելություններն են.
- Հրդեհային անվտանգություն։ Անհալոգեն մալուխները հրդեհի նկատմամբ բարձր դիմացկուն են և խոչընդոտում են կրակի տարածմանը: Սա կարևորում է դրանց դերնը այն տարածքներում, որտեղ հրդեհի վտանգ կա, օրինակ, արդյունաբերական ձեռնարկություններում կամ հասարակական շենքերում։
- Շրջակա միջավայրի անվտանգություն: Անհալոգեն մալուխները ավելի անվտանգ է դարձնում շրջակա միջավայրը: Երբ այրվում են դրանք, չեն արտանետվում թունավոր գազեր, ինչը նվազեցնում է օդի աղտոտման վտանգը և բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա:
- Երկարակեցություն։ Անհալոգեն մալուխներն ավելի երկար են ծառայում, քանի որ դրանք դիմացկուն են կոռոզիայի և շրջակա միջավայրի այլ ազդեցություններին՝ ապահովելով դրանց հուսալիությունը իրենց շահագործման ողջ ընթացքում:
- Ճկունություն։ Անհալոգեն մալուխներն ունեն ճկունության բարձր աստիճան, ինչը հեշտացնում է դրանց մոնտաժն ու շահագործումը: Դրա շնորհիվ դրանք կարող են օգտագործվել տարբեր պայմաններում և տարբեր օբյեկտներում:
- Տնտեսապես շահավետ: Անհալոգեն մալուխների օգտագործումը տնտեսապես շահավետ է, քանի որ այն թույլատրում է նվազեցնել մալուխային համակարգերի պահպանման և վերանորոգման ծախսերը, ինչպես նաև հրդեհի հետևանքների վերացումը: