Կցակարված պոլիէթիլենով ուժային պղնձե մալուխներ

Կցակարված, ամրակցված պոլիէթիլենային մեկուսիչով ուժային պղնզե մալուխները՝ արտադրված պերօքսիդային տեխնոլոգիայի կիրառմամբ, անվանվում են XLPE (XL - Cross-Linked, կցակարված, PE՝ պոլիէթիլեն): Արտադրանքը բարձր դասի է: Կցակարված պոլիէթիլենային թաղանթն ապահովում է գերազանց մեկուսացման հատկություններ՝ նվազեցնելով ազդանշանի կորուստը և արտաքին խանգարումները:

Պոլիէթիլենի կցակարման, ամրակցման գործընթացը ձևավորում է նյութի յուրահատուկ կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս դիմակայելու դեֆորմացիաներին՝ նույնիսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Այս նյութի շնորհիվ XLPE մեկուսացիչով մալուխն ունի հետևյալ առավելությունները.

  • բարձր թողունակություն (հոսանքի թույլատրելի բեռնվածքը 15-30%-ով բարձր են նախորդ տեսակի մալուխներիից),
  • մինուս 20C ջերմաստիճանի պայմաններում մոնտաժային աշխատանքների իրականացում,
  • կարճ միացման դեպքում բարձր հոսանքի ջերմային կայունություն,
  • ցածր քաշը, ավելի փոքր տրամագիծը և ճկման շառավիղը հեշտացնում են մալուխների անցկացումը գետնի վրա և մալուխային կառույցների բարդ ուղիներում,
  • ցածր տեսակարար վնասաբերություն,
  • մեծ շինարարական, մոնտաժման երկարություն (մինչև 2 հազ. մ):