Ստուգիչ (ոչ պաշտպանված կամ ոչ էկրանային) և ազդանշանային մալուխներ

Ստուգիչ մալուխը էլեկտրական բազմաջիղ պղնձե մալուխ է, որի հիմնական խնդիրը ոչ թե սարքերը հոսանք մատակարարելն է, այլ տեխնիկական դրանց գտնվելու վայրի, կառուցվածքի և շահագործման ռեժիմի մասին հուսալի տվյալներ փոխանցելը՝ այսինքն, աշխատանքի վերահսկումն է: Մալուխների հիմնական առանձնահատկությունը էլեկտրական բլոկներին և ստացիոնար ապարատային համակարգերին էլեկտրական բաշխիչ սարքերի անշարժ միացման ապահովումն է:

Ի տարբերություն կապի և կառավարման հաղորդալարերի, ստուգիչ մալուխները հոսանքային բեռնվածքի նկատմամբ կայունություն են։ Դրանք օգտագործվում են այն օբյեկտներում, որտեղ անհրաժեշտ է միացնել մինչև 660Վ նոմինալ փոփոխական լարմամբ գործող սարքեր:

Ստուգիչ մալուխների կիրառման շրջանակներն են. անվտանգության կետերը, ավտոմատիկան, շղթաների առանձին հատվածների միացումը, բոլոր տեսակի արդյունաբերական և կենցաղային էլեկտրոնային սարքերի, գործիքների և հեռահաղորդակցության համակարգերի վերահսկումը, անվտանգություն և տվյալների փոխանցումը, չափման կամ տեխնոլոգիական գործընթացների կարգավորումը։ Բացի արտադրական գործընթացների ավտոմատացումից և վերահսկումից, նման մալուխը օգտագործվում է նաև երկաթուղային տրանսպորտում, սննդի արդյունաբերության և շինարարության մեջ, ինչպես նաև տարբեր տեսակի էլեկտրական ցանցերում: Այն կարելի է գտնել հավաքման և արտադրական հոսքագծերում, հաստոցների համակարգչային կառավարման համակարգերում, ինչես նաև կարևորագույն տարր է ֆիքսված ու շարժական սարքավորումների միջև միացումներում: