Հրդեհային անվտանգության ազդանշանային համակարգերի մալուխներ

Նվազ ծխի և գազի արտանետումներով հրդեհադիմացկուն, հրակայուն մալուխները լավագույն տարբերակն են հրդեհային ազդանշանի արձագանքման դեպքում տեղակայելու համար: Նման մալուխները ապահովում են հրդեհի դեպքում անվտանգության, նախազգուշացման, տարհանման և այլ համակարգերի անխափան աշխատանքը: Դրանք տեղակայվում են, մոնտաժվում շենքերի թե ներսում և թե դրսում, սակայն վերջին դեպքում մալուխները պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային ազդեցություններից և արևի ճառագայթներից։

Հրդեհի պայմաններում հրդեհային ավտանգության ազդանշանային մալուխների անխափան աշխատանքն ապահովվում է հրակայուն օրգանական սիլիցումային ռեզինե կամ կերամիկական սիլիկոնե կաուչուկի մեկուսիչը:

Հրդեհի ժամանակ՝ բարձր ջերմաստիճաններում սիլիցիումի երկօքսիդը մնում է հաղորդիչի վրա որպես էլեկտրական մեկուսիչի շերտ: Դրա շնորհիվ մալուխը շարունակում է էլեկտրական հոսանք փոխանցել հրդեհի պայմաններում:

Հրդեհային անվտանգության համակարգերի տեղակայման համար մալուխային արտադրանքներն ունեն մի շարք անհերքելի հետևյալ առավելությունները.

  • խմբերով, հոսքերով մոնտաժի դեպքում կրակ չեն տարածում,
  • հրակայունության բարձր աստիճան,
  • ցածր օքսիդացման ակտիվություն,
  • արտանետվում են նվազագույն քանակությամբ ծուխ և գազ,
  • հրդեհի ժամանակ կարող են գործել 30–ից մինչև 180 րոպե (կախված ապրանքանիշից):

Այս հատկությունների շնորհիվ հրակայուն մալուխներն աշխատում են անխափան որոշակի ժամանակահատված, ինչը բավարար է մարդկանց տարհանելու համար նույնիսկ մեծ և բազմահարկ շենքերից: